«Երևան, իմ սեր» հիմնադրամը Երևանի ճարտարապետամշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված ծրագիր է,
որը նպատակ է հետապնդում պահպանել ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, և կրկին կիրառելի դարձնելով դրանք` բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները:
 
 
«Երևան, իմ սեր» ծրագիրը հավակնոտ նախագիծ է, որը հետապնդում է երկու հիմնական նպատակ
 
Վերականգնել և վերակառուցել: պաշտպանել և վերականգնել Երևանի պատմական թաղամասերը և համակարգել 3000-ամյա մայրաքաղաքի գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը, ավանդույթները և միջավայրը պահպանելու ջանքերը: Վերականգնել պատմական շենքերը և հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների` սակայն ամենից առաջ ուշադրության կենտրոնում առնել մարդկանց, նրանց կենսապայմանները և կյանքի որակը:
 
Սոցիալական ազդեցություն:
 
բարելավել երեխաների և երիտասարդների կրթությունը և կենսապայմանները` հատկապես ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաների: Օգնել սոցիալական և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին և աջակցել նրանց ձեռք բերել վստահություն և անկախություն ամենօրյա կյանքում: