«Երևան, իմ սեր» հիմնադրամը նախատեսում է Երևանի Կոնդ թաղամասում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ, կառուցել համայնքային կենտրոն, որը կծառայի թաղամասի բնակիչների հոգևոր և մշակութային կարքիներին։ Համայնքային կենտրոնը կառուցվելու է տարածքին համահունչ ավանդական ճարտարապետական ոճով: Ունենալու է սենյակներ ու սրահներ, որտեղ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգև որսպասավորներն ու թաղամասի բնակիչները կկարողանան կազմակերպել հանդիպումներ և հավաքներ, քննարկել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ։ Շինարարության մեկնարկը, սակայն, հետաձգվում է՝ բնակիչների խնդրանքով: Հայկական լրատվամիջոցները խնդրին բավական շատ են անդրադարձել, ընդգծելով, որ հիմնադրամն ունի անհրաժեշտ գումարը՝ կառուցապատումն իրականացնելու համար: