Երևանը` Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը, հիմնադրվել է Արգիշտի թագավորի կողմից մ.թ.ա. 782 թ.` 30 տարի ավելի վաղ քան հավերժական քաղաք Հռոմը: Նախորդ երեք հազարամյակների ընթացքում Երևանը հայտնվել է բազմաթիվ աշխարհակերտ իրադարձությունների խաչմերուկում և հանդիսացել մի քանի համաշխարհային կայսրությունների կազմավորման անբաժան մասը:


ourcity1 ourcity2 ourcity3


Անցած ավելի քան 1700 տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել և կատարելագործվել է յուրահատուկ ճարտարապետական մշակույթ, որն իրապես արտացոլում է հայկական ստեղծագործ ոգու հանճարը:

Երևանը, որը դարեր ի վեր ոչ մեծ քաղաք էր, հզոր քաղաքային ներուժ ստացավ 20 րդ դարի վաղ 30-ականներին, երբ հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1878-1936), ստեղծեց քաղաքի նոր տեսլականը: Դա մի քանի հարյուր հազար բնակիչ ունեցող քաղաք էր զարդարված բացօթյա տարածքներով և այգիներով, օղակաձև «զմրուխտե մանյակով» և հստակ տեղադրությամբ հրապարակներով և հանրային շենքերով:

ԽՍՀՄ տարիներին պետության կողմից պարտադրված ճարտարապետությամբ քաղաքային շրջանների սրընթաց ընդլայնումը, ինչպես նաև նորանկախ հանրապետության ծավալուն կառուցապատումները մեծապես ճնշում են գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը, պատմական կառույցները և յուրահատուկ ճարտարապետական համադրությունները: Այսօր Երևանը, իր քաղաքային յուրօրինակության, պատմական միջավայրերի, բաց տարածքների և քաղաքին շունչ տվող հանելուկային քաղաքային ոգու կորստի եզրին է:


ourcity4 ourcity5 ourcity6





«Երևան, իմ սեր» հիմնադրամի գերագույն նպատակն է պահպանել քաղաքի բնօրինակ ճարտարապետական ժառանգությունը, ապահովել պատմական շենքերի նորովի կիրառությունը 21-րդ դարի հասարակության կարիքների բավարարման համար և երևանցիներին իրենց տեղը պարգևել «Երևան, իմ սեր» հիմնադրամի սրտում: