Սբ. Սարգիս եկեղեցուն հարակից կենտրոն
ԾՐԱԳՐԵՐ
ԾՐԱԳՐԵՐ

Այս հոգեբանական մոտեցումը անհատներին նայում է այն ազդեցությունների համատեքստում, որ հոգեբանական գործոնները եւ շրջակա սոցիալական միջավայրը ունեն իրենց ֆիզիկական եւ մտավոր առողջություն և գործելու կարողություն վրա։ Այս մոտեցումը կիրառվում է առողջապահական եւ սոցիալական խնամքի մի շարք ոլորտներում, ինչպես նաև՝ բժշկական և հասարակական գիտությունների մասնագետների կողմից ուսումնասիրություններ կատարելիս:
Այս սենյակը նախատեսված է երեխաներին, պատանիներին և ծնողներին անհատական խորհրդատվություն և սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Այստեղ հստակ ցուցանիշների հիման վրա հավաքվում են տվյալներ և պատրաստվում զեկույցներ:
Ծառայության նկարագրություն։ Օկուպացիոն թերապիան ծառայություն է, որն օգնում է մտավոր, ֆիզիկական կամ ճանաչողական խնդիրներ ունեցող երեխաների ամենօրյա կենսական գործողությունները և աշխատանքային հմտությունները զարգացնել, վերականգնել կամ պահպանել՝ դրանց գնահատման և բուժման միջոցով։

Ծառայության նկարագրություն։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ինքնուրույն կենսամակարդակի զարգացումը սկսվում է հիմնական ինքնասպասարկման գործողություններից՝ ներառյալ նրանց խոհարարական հմտությունները։

Շատ հիվանդություններ՝ ներառյալ ուղեղի կաթվածը, աուտիզմը, լսողական կորուստը, զարգացման հետաձգումը կարող են հանգեցնել խոսքի և լեզվի զարգացման դժվարությունների։ Որոշ երեխաներ չեն կարողանում հասկանալ խոսքը: Որոշ երեխաներ կարող են հասկանալ խոսքը, բայց չկարողանալ արդյունավետորեն հաղորդակցվել խոսքի հետ կապված դժվարությունների պատճառով:

Թվային աշխարհը երեխաների համար հնարավորությունների բացահայտման հիանալի տարբերակ է՝ լինի դա համակարգչի, էլեկտրոնային խաղերի, պլանշետների, թե սմարթ հեռախոսների միջոցով։ Համացանցի և թվային գրագիտության մատչելիությունը աստիճանաբար համարվում է երեխայի խոսքի, մասնակցության և կրթության ազատության իրավունքի մի մասը։

Արվեստի միջոցով բուժում և կրթումը արվեստի վրա հիմնված մոտեցում է, որը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում լուրջ կամ քրոնիկական սթրեսի հեևանքով տառապող երեխաներին։ Այն օգնում է երեխաներին արվեստի միջոցով արտահայտել իրենց զգացմունքները։

FaLang translation system by Faboba